ԵՄ-ն շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ. կողմերը պետք է համաձայնության գան 35 հոդվածներով20 դեկտեմբերի 2007 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է պայմանավորվել 35 կետերով: Երկուշաբթի բանակցություններ են սկսվել երկու կետերով. սպառողների իրավունքների պաշտպանություն եւ համաեվրոպական տրանսպորտային ցանցի զարգացում:Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ժամանել է Բրյուսել, որպեսզի սկսի համաձայնեցնել դիրքորումները: Ընդ որում, եւս ութ կետերով բանակցությունները սառեցվել էին դեռ 2006 թվականի վերջում, այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց բացել իր ծովային նավահանգիստները եւ օդակայանները կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար: Բանակցությունները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չփոխի իր դիրքորոշումը այդ հարցերով, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |