Ռուսաստանը վետո կդնի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման վրա, որով հավանություն է տրվում Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը21 դեկտեմբերի 2007 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վետո կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա, որով հավանություն է տրվում Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը, հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Եթե որոշում առաջարկվի, որով հավանություն է տրվում Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը, անշուշտ, նրա վրա վետո կդրվի: Սակայն ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է բոլորին վատություն անել, ինքնահաստատվելու համար: Որովհետեւ վետոն միջազգային իրավունքի կարեւոր բաղկացուցիչն է, որը մեզ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո թույլ է տալիս խուսափել խոշոր գլոբալ հակամարտություններից»,-ասել է նախարարը: Ըստ Լավրովի, եթե ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն հայտարարեն, որ «այժմ նրանք, անտեսելով ՄԱԿ-ում գոյություն ունեցող լեգիտիմ իրավական մեխանիզմները, իրենք են որոշելու, թե ինչպես կիսել Սերբիան, ինչպես պոկել նրանից Կոսովոն, ինչպես թույլ չտալ սերբերին, որոնք ապրում են Կոսովոյում, իրենց կարծիքն արտահայտել այն առիթով, որ նրանք իրենց ուղղակի միջազգային իրավունքից դուրս կդնեն»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության պարտականությունն է պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման համար, գտնում է նախարարը: «Նրանք ուղղակի պարտավոր կլինեն ապօրինի հայտարարել Կոսովոյի առաջնորդների որոշումը միակողմանի անկախության հռչակման մասին»,-ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |