ԱՀ ՊՆ. Վիրավոր հայ զինվորների մասին լուրն ապատեղեկատվություն է![]() 5 հուլիսի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 5-ին հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՊԲ 3 զինծառայող, իրականությանը չի համապատասխանում: Լուրը հերքում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հուլիսի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: Կարդացեք նաև՝ ՊԲ-ն հարվածել է ադրբեջանական գյուղում տեղակայված հենակետին Բալայան. Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունները ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |