ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ Է ՀԱՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ28 սեպտեմբերի 2002 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) քննարկել է, Եվրախորհրդին անդամակցելիս, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը` ընդունելով համապատասխան բանաձեւ: ՀՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն, բանաձեւում ամրագրված է, որ Հայաստանը զգալի առաջընթացի է հասել ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ն անընդունելի է համարել, որ Հայաստանը մինչ այժմ չի վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մահապատժի վերաբերյալ 6-րդ արձանագրությունը, սակայն գոհունակությամբ նշել է ՀՀ նախագահի հավաստիացումներն այն մասին, որ Քրեական օրենսգրքի ընդունումից հետո կստորագրվի հրամանագիր մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու վերաբերյալ: Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ, եվրոպացի խորհրդարանականները ողջունել են Հայաստանի համառ ջանքերը Ադրբեջանի հետ բարձր մակարդակի շփումները շարունակելու ուղղությամբ` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Բանաձեւի վերաբերյալ ներկայացվել են 15 փոփոխություններ, որոնցից 7` Հայաստանի կողմից: Ադրբեջանական կողմի ներկայացված փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից մերժվել են:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |