Վրաստանը ձգտում է, որ ԵՄ-ն հայտարարի Աբխազիայի անկախությունը ճանաչելու անհնարինության մասին24 դեկտեմբերի 2007 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը բոլոր ջանքերն է գործադրում, որպեսզի Եվրամիությունը պաշտոնապես հայտարարի Աբխազիայի անկախությունը ճանաչելու անհնարինության մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու Միխաիլ Սահակաշվիլին: «Դիվանագիտական մակարդակով լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի ԵՄ-ն հայտարարի, որ երբեք եւ ոչ մի հանգամանքներում չի ճանաչի Աբխազիայի անկախությունը»,-ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում` պատասխանելով վրացական համայնքների ներկայացուցիչների հարցերին: «Կա իրական շանս, որ նման հայտարարություն Եվրամիությունը կանի», ասել է նախագահության թեկնածուն: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին պաշտոնական Սուխումին հանդես եկավ երկակի չափանիշների քաղաքականության դադարեցման օգտին եւ հայտարարեց, որ եթե ճանաչվի Կոսովոյի անկախությունը, պետք է ճանաչվի նաեւ Աբխազիայի ինքնիշխանությունը: Հակառակ դեպքում, հայտարարել է չճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դենիս Կիֆի հետ զրույցում, Աբխազիան կարգավորման հարցում կհրաժարվի այն երկրների միջնորդական ծառայություններից, որոնք կճանաչեն Կոսովոն, սակայն չեն ճանաչի Աբխազիան, գրում է ԿՈՎԿԱՍ-ՊՐԵՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |