Ամստերդամն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը![]() 7 հուլիսի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր՝ թուրքական համայնքի միջոցառումներին, որոնք նվիրված են Թուրքիայի պետական հեղաշրջման տարելիցին: Ըստ հայտարարության, Հոլանդիայի իշխանություններն անցանկալի են համարում Թուրքիայի փոխվարչապետ Տուրգրուպ Թյուրքեշի կամ թուրքական կառավարության այլ անդամների այցը «երկկողմ հարաբերություններում ստեղված իրավիճակի ֆոնին», հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Ըստ գերատեսչության, Ամստերդամի որոշումը մարտի իրադարձությունների «օրինաչափ հետևանքն է»: 2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |