Հետազոտություն. Ապացուցվել է՝ Մարսում կյանք լինել չի կարող![]() 7 հուլիսի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարսը պիտանի չէ միկրոօրգանիզմների գոյատևման համար մոլորակի մակերեսին պերքլորատներ կոչվող քիմիական միացությունների առկայության պատճառով: Այդ նյութերը քլորաթթվի աղերն են և թունավոր են կենդանի էակների համար: Հետազոտության արդյոււնքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում: Կենսաբաններն ուսումնասիրել են պերքլորատների ազդեցությունը Մարսին բնորոշ կուտակումներով Bacillus subtilis մանրէի վրա, որը մասնակիորեն հանդիպում է տիեզերական սարքերի վրա և կենսաբանական աղտոտման աղբյուր է հանդիսանում: Պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ համադրությամբ միացությունների թունավորության աստիճանն աճում է, ինչը մահաբեր է դարձնում դրանք միկրոօրգանիզմների համար: Արդյունքում B.subtilis-ը մի քանի րոպեում մահանում է, գրում է Lenta.ru-ն: Ըստ մասնագետների, Մարսի մակերեսին հանդիպող այլ նյութերը, երկաթի օքսիդներն ու ջրածնի պերօքսիդը, հզորացնում են պերքլորատների ազդեցությունը, մանրէների ոչնչացումն արագացնելով 10,8 անգամ: Պերքլորտաները Կարմիր մոլորակում հայտնաբերվել էին դեռ 2008-ին, երբ «Ֆենիքս» սարքը կատարել էր Մարսի մակերեսի քիմիական կազմի հետազոտություն: Պարզվել էր, որ միացությունների կոնցենտրացիան հողում 0,4-0,6 տոկոս է: Այդ տվյալները հաստատեցին նաև Curiosity մարսագնացի միջոցով ստացված տվյալները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |