ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում ահաբեկչության պատասխանատվությունը![]() 8 հուլիսի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է Եգիպտոսի հյուսիսում՝ Սինայի թերակղզում ռազմական օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը: Ըստ Reuters-ի, 2 մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց ավտոմեքենաներում: Հարձակմանը մասնակցել են նաև մի շարք գրոհայիններ: Հուլիսի 7-ին գրոհայինները հարձակվել են զինվորականների վրա Եգիպտոսի Էլ Բարաս շրջանում, Ռաֆահ քաղաքի մերձակայքում, որը պաղեստինյան Գազայի հատվածի հարևանությամբ է գտնվում: Գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է Եգիպտոսի հատուկ նշանակության ուժերի գնդապետ: Եգիպտոսի ռազմական օբյեկտների վրա գրոհայինների հարձակման զոհերի քանակը հասել է 23-ի, ևս 33-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել և վիրավորվել է 26 զինվորական: Ընդ որում ուժայինները բախումների արդյունքում ավելի քան 40 գրոհայինի են ոչնչացրել: Եգիպտական բանակի պաշտոնակնա ֆեյսբուքյան էջում հրապարակվել են սպանված գրոհայինների լուսանկարները՝ նրանք բոլորը ռազմականին նման համազգեստով են: Զոհերը շատ են եղել, քանի որ ականապատ մեքենաներ են պայթեցվել: Եգիպտոսն արդեն ավելի քան 3 տարի հակաահաբեկչական գործողություն է վարում Սինայի թերակղզու հյուսիսում, որի դժվարանցանելի շրջաններում հիմնավորվել են ծայրահեղական խմբավորումները: Այդ շրջանից են կանոնավոր հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում տարածաշրջանում ահաբեկիչների գործողություններից զոհվել ու տուժել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |