Kirk Kara-ն 10-րդ անգամ անընդմեջ արժանացել է Jewelers’ Choice մրցանակին![]() 8 հուլիսի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ոսկերչական զարդերի հայտնի Kirk Kara բրենդն առաջին ապրանքանիշն է, որը 10-րդ անգամ անընդմեջ արժանացել է «Ոսկերիչների ընտրությունը» (Jewelers’ Choice Award) հեղինակավոր մրցանակին: Ընկերությունը 10-րդ անգամ պարգևատրվել է լավագույն հարսանեկան դիզայնի համար, գրում է Asbarez-ը: Առաջին մրցանակը շնորհվել է կրկնակի օղակով պսակադրության մատանուն Pirouetta հավաքածուից: Բրենդի ևս 2 մատանի է հայտնվել եզրափակչում: Kirk Kara ոսկերչական բրենդի պատմությունը սկսվել է 1890-ին Հայաստանում: Այն ժամանակ Քըրք Ղարագյոզյանը փոքր արհեստանոց էր բացել, որտեղ ցուցադրում էր իր ձեռքով պատրաստած նրբաճաշակ ոսկե զարդերը, որոնց ներշնչանքի աղբյուրը հայկական մշակույթն էր: 2015-ին, Հայոց ցեղասպանության տարիներին Քըրքը սպանվեց: Հոր մահից հետո նրա գործը շարունակեց որդին՝ Արթին Ղարագյոզյանը, որն իր տաղանդով գերեց արտասահմանցի պատվիրատուներին: 20-րդ դարի 80-ականներին ոսկերչի ընտանիքն արտագաղթեց ԱՄՆ, որտըեղ ընկերությունը սկսեց արագ զարգանալ՝ նվաճելով շուկան: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |