Հուլիսի 7-ին վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 8 հուլիսի 2017 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ստեփանակերտի հոսպիտալից տեղեկացրել են, որ ծայրահեղ ծանր է գնահատվում գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը, մյուս զինվորինը՝ ծանր, երրորդինը՝ նորմալ, հայտնում է Panorama.am-ը: Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ Ընթերցեք նաև.Շաբաթն առաջնագծում. Հակառակորդը հաուբից հրանոթներ և համազարկային հրթիռային կայանքներ է կիրառել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |