Ս.Լավրով. Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտների ծավալման իսկական նպատակը Ռուսաստանին զսպելն է26 դեկտեմբերի 2007 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտների ծավալման իսկական նպատակը Ռուսաստանին զսպելն է, այլ ոչ թե Իրանի հրթիռները ոչնչացնելը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «ԱՄՆ-ի «հարակից նպատակը կարող է լինել նաեւ իշխանափոխությունն Իրանում»: «Մենք լուրջ վերլուծություններ ունենք, որ այդ համակարգի ստեղծման նպատակը ոչ թե Իրանից հիպոթետիկ հարվածների չեզոքացումն է, այլ Ռուսաստանին զսպելը»,-ասել է Լավրովը:-Ամերիկյան կողմն ընտրում է միակողմանի մեթոդներ, որոնք անտեսում են մեր մտահոգությունները, թեեւ դրանք միանգամայն օրինական են եւ շարադրվել են մեր կողմից միանգամայն անկեղծորեն»: Բացի այդ, նշել է նախարարը, «ԱՄՆ-ի «հարակից նպատակը կարող է լինել նաեւ իշխանափոխությունն Իրանում»: «Մեր նպատակն է համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը չունի ռազմական բաղկացուցիչ: Իսկ իշխանափոխությունը մեր խնդիրը չէ: Դրա տակ մենք ստորագրել ենք: Եթե, ընթանալով հայտարարված նպատակներին ընդառաջ, մեր ամերիկացի գործընկերները հետապնդելու են իշխանափոխության հասնելու նպատակը, դա ոչ կոռեկտ գործընկերություն կլինի: Դա կլինի հասկցությունների փոխարինում, եւ մենք դեմ կլինենք դրան»,-ասել է Լավրովը, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |