Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների վարժանքը

Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների վարժանքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:

Վերոնշյալ ստորաբաժանումներն Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում:

Ուսումնամեթոդական հավաքն անցկացվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ, ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:

Վարժանքները կտևեն 3 օր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բազայում:

«Հավաքի մասնակիցները գործնականում կմշակեն հատուկ գործողությունների անցկացման ժամանակ ուժերի և միջոցների գործարկման կարգը, օպերատիվ մարտական գործողությունների վարման եղանակների կատարելագործմանն ուղղված հարցերը, փորձի փոխանակում կլինի մարտական պատրաստության պարապմունքների անցկացման մեթոդների մասով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավաքին մասնակցում են ՀՀ ոստիկանության, Բելառուսի, Ղրղզստանի և ՌԴ ՆԳՆ, ինչպես նաև Ղազախստանի Ազգային գվարդիայի և ՌԴ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---