Շվեդիայի խորհրդարանականները մեղադրել են Էրդողանին ցեղասպանության մեջ![]() 12 հուլիսի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի 5 անդամ հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկայնության դեմ և ռազմական հանցագործությունների մեջ 2015-ից շարունակվող բախումներում թուրք զինվորականների և քուրդ ապստամբների միջև: Շվեդիայի միջազգային դատախազությունը որոշում կկայացնի, թե երբ է հայցի հիման վրա հետաքննություն սկսվելու: Եթե դատարանի որոշումը դրական լինի Թուրքիայի նախագահին կարող է կալանք սպառնալ Շվեդիայի տարածքում: Սա նմանատիպ առաջին հայցն է Շվեդիայի քաղաքացիների անունից մեկ այլ պետության ղեկավարի դեմ: Դա հնարավոր դարձավ 2014-ին Շվեդիայում օրենքի ընդունումից հետո, որով դատարանին թույլատրվում է ցանկացած գործ քննել, կապված մարդկայնության դեմ հանցագործությունների հետ, անկախ նրանից, թե որտեղ են այս հանցագործությունները կատարվել: Շվեդացի խորհրդարանականները, Ձախակողմյան և Կանաչների կուսակցությունների ներկայացուցիչները, հույս են հայտնել, որ Եվրոպայի մյուս երկրները ևս կհետևեն իրենց օրինակին: «Եթե Էրդողանին արգելեն Եվրոպայով մեկ թափառել ու ազդել եվրոպական երկրների վրա ինչպես ուզի, հուսով եմ, որ դա կանդրադառնա նրա քաղաքականության վրա»,-ասել է հայցվորներից մեկը, Կանաչների կուսակցությունից Կառլ Շլիտերը, գրում է «Կոմերսանտը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |