UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի ՀՀ 3 ըմբիշ կա

UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի ՀՀ 3 ըմբիշ կա

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Ցանկում ընդգրկված է Հայաստանի հավաքականի երեք ըմբիշ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) բարձրացել է մի քանի հորիզոնականով և այժմ 12-րդն է: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) նույնպես բարելավել է իր դիրքերը: Նա 10-րդ տեղում է: Լևան Բերիանիձեն (125 կգ) շարունակում է մնալ 6-րդը:

Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---