Հունվարի 1-ից նախագահությունն ԵԱՀԿ-ում անցել է Ֆինլանդիային 7 հունվարի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից նախագահությունն ԵԱՀԿ-ում անցել է Ֆինլանդիային: Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի խոսքերով, Ֆինլանդիայի համար առաջնայնությունների թվում են լինելու Կոսովոյի հարցը, չկարգավորված կամ սառեցված հակամարտությունները, ԵՍԶՈՒՊ-ի ճակատագիրը եւ այլն: Կաներվան նշել է նաեւ, որ իր առաջին այցերը ԵԱՀԿ տարածաշրջան կկայանան Մոլդովա եւ Ուկրաինա: Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ 2008 թվականին Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին: Բացի այդ, ԵԱՀԿ-ն նախատեսում է ակտիվացնել գործունեությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տաջիկստանը, Աֆղանստանը: Իլկա Կաներվան նաեւ երախտագիտություն է հայտնել Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսին, որը ԵԱՀԿ գործող նախագահն էր 2007-ին: Նաեւ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |