Անդրիաս Ղուկասյանի դեմ քրգործն ուղարկվել է դատարան12 հուլիսի 2017 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամԱնդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Ըստ հաղորդագրության, Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ զարգացումների օրերին Անդրիաս Ղուկասյանը «մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին»: ՀՔԾ-ի վարկածով՝ իր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին: Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար: Այնուհետև, Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար: Քննչական ծառայությունը նշում է, որ Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը: Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |