Հրանտ Դինքի մարդասպանը չափահաս է ճանաչվել 7 հունվարի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանի անունը պարբերականներում հիշատակելու վերաբերյալ արգելքը: 2007 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած սպանությունից գրեթե մեկ տարի անց թուրքական ԶԼՄ-ներն իրավունք են ստացել խոսել Օգյուն Սամաստի մասին որպես մարդասպանի: Մինչ այժմ թուրքական մամուլում արգելված էր հիշատակել Օգյունին, քանի որ, ենթադրվում էր, որ նրա 18 տարին դեռեւս չի լրացել: Օգյուն Սամաստի բժշկական տեստերի արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս նա 19-ը տարեկան է: Փաստորեն Սամաստը սպանությունը կատարել է չափահաս լինելով, հաղորդում է NTV-turk-ը: Թուրքական օրենքներով Սամաստին սպառնում է ցմահ բանտարկություն: Եթե հաստատվեր, որ նա անչափահաս էր սպանության պահին, ապա նա բանտում կանցկացներ 18-24 տարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |