Կոսովոյի ալբանացիների ահաբեկչական կազմակերպության գրոհայինները պատրաստվո՞ւմ են պատերազմի 7 հունվարի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Այսպես կոչված Ալբանական ազգային բանակի` ԱԱԲ-ի գրոհայիները, որին Կոսովոյում ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելությունը ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել, սկսել է ակտիվորեն պատրաստվել հնարավոր զանգվածային անկարգություններին երկրամասի հյուսիսում: Իրենց կարծիքով անկարգություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակի: Այդ մասին հաղորդագրությունը զետեղվել է ուրբաթ օրը Կոսովոյի ալբանացիների «Balkaninside» կայքում` ԱԱԲ-ի առաջնորդ ոմն Արբերիի վրա հղումով: Նրա խոսքերով, ԱԱԲ-ի հրամանատարությունն «իր ուշադրությունը սեւեռում է հիմնականում Կոսովսկա Միտրովիցա սերբաբնակ քաղաքի հյուսիսային մասի վրա»: Քաղաքի հարավային մասում, որ գտնվում է Իբր գետի հակառակ ափին, ապրում են ալբանացիներ: «Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ զինված սերբերը կարող են դիմել բռնության քաղաքի ալբանացի բնակչության հանդեպ, երբ Պրիշտինան անկախություն հռչակի: Այդ դեպքում մենք կկարողանանք օգնության հասնել մեր հայրենակիցներին»,-ընդգծել է իր հայտարարության մեջ Արբերին: Նրա խոսքերով, 2004 թվականի մարտին Կոսովոյում տեղի ունեցած միջէթնիկ անկարգությունների ժամանակ ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գտնվող ՔՖՕՐ-ի զորքերը գերադասեցին մնալ իրենց զորանոցներում, քանի դեռ Կոսովոյի ալբանացիներն ու սերբերը զենքը ձեռքերին պարզում էին իրենց հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |