Հայաստանի նախագահը շնորհավորել է Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորել է նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլիին արտահեթ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: «Ի սրտե շնորհավորում են Ձեզ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ կշարունակեք այն բարեփոխումների իրականացումը, որոնք ուղված են կայունության, ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների հաստատմանը»,- ասվում է շնորհավորական նամակում:



«Հայաստանը գտնում է, որ անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ խաղաղության պահպանումը, ինչը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության երաշխիքը: Ձեզ մաղթում եմ հաջողություն, առողջություն եւ Ձեր կողմից նախանշված նպատակների իրականացում»,- ասվում է նամակում, հաղորդում է «Գռուզիա- Online»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---