Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացրային եւ ավտոմատային գնդակոծման է ենթարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը

PanARMENIAN.Net - Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը նորից խախտել են հրադադարը: Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, 00:00-ից 00:45 հատվածում` Թարթառի շրջանում, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը գնդացրային եւ ավտոմատային գնդակոծման են ենթարկել: Գնդակոծությունը ճնշվել է պատասխան կրակով, կորուստներ չկան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---