ԵԱՀԿ գործող նախագահը դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս 8 հունվարի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին: Նրա խոսքերով, ԵԱՀԿ յուրաքանչյուր գործող նախագահ այցելում է մեծ նշանակություն ունեցող տարածաշրջաններ, սակայն Հարավային Կովկաս Իլկա Կաներվայի այցելության ժամկետները դեռ պարզ չեն:Նշենք, որ ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով Ֆինլանդիայի ԱԳՆ-ին, հաղորդել է, որ «2008 թվականի գարնանը ծրագրում է այցելել Հարավային Կովկասի երկրներ»: Ֆինլանդիայի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել են, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հնարավոր այցելության մասին տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը դեկտեմբերին Իլկա Կաներվան նշել էր, որ պատրաստվում է այցելել տարածաշրջան առաջիկա տարեսկզբում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |