ՊՆ խոսնակ. «Իսկանդերի» հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով![]() 15 հուլիսի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական որևէ համալիրով «Իսկանդեր» համակարգի հրթիռները խոցելն անհնար է: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե՝ իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել «Իսկանդերի» հրթիռները, հայտնում է Panorama.am-ը: Հասանովն ասել է, թե մոդելավորել են այդ միջոցները և ստացել դրական արդյունքներ: «Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը մեղմ ասած անհնար է որևէ ադրբեջանական համալիրով»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք եղել է նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե գմբեթի» ձեռքբերման մասին: «Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդերի» հրթիռը: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները, տասնյակ մոդելավորումներ անելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին: Նրանք անթաքույց խոսում են այս զինատեսակի մեծ վտանգի և գրեթե անխոցելիության մասին, իսկ Հասանովի համար այս հրթիռը արդեն հաղթահարված է: Մյուս կողմից որևէ զարմանալու բան չկա մի մարդու համար, ով չափազանց ցածր մասնագիտական գիտելիքներ ունի և աչքի է ընկնում դատարկախոսությամբ»,- նշել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ ՀՀ նախագահը հայտարարել էր. «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն» Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից 4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Ընթերցեք նաև. Հասրաթյան. 2016-ի ապրիլին հայկական կողմը մոտ 500 հեկտար է կորցրել ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |