Թուրքիայում աշխատանքից ազատվել է ավելի քան 7300 ոստիկան, պետծառայող և գիտաշխատող![]() 15 հուլիսի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հուլիսի 14-ին հրամանագիր են հրապարակել ավելի քան 7300 ոստիկանի, պետծառայողի և գիտաշխատողի աշխատանքից ազատելու մասին: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայում չհաջողված պետական հեղաշրջման տարելիցի շեմին՝ հեղաշրջումից հետո սկսվեցին ապստամբների ենթադրյալ կողմնակիցների զանգվածային հետապնդումները: Ընդհանուր առմամբ, մեկ տարում իշխանություններն աշխատանքից ազատել կամ պետական ծառայությունից հեռացրել են ավելի քան 150.000 մարդու: Բացի այդ, մոտ 50.000 մարդ կալանավորվել է հեղաշրջման մասնակիցների հետ կապեր ունենալու կասկածանքով: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում են ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է մոտ 240 մարդ, 2.200 տուժել է: Ինքը Գյուլենը հերքում է իր մեղսակցությունը 2016-ի հուլիսի 15-ի իրադարձություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |