ՀՀ ԱԳՆ. Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար 9 հունվարի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ էական տարբերություններ: Ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը նվաճվել է, այն դեպքում, երբ կոսովցիներին անկախությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ի կողմից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անկախ միջազգային հանրության ցանկությունից, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար:«Ադրբեջանն անընդհատ հղում է կատարում տարածքային ամբողջականությանը, չճշտելով` հատկապես ինչը նա նկատի ունի: Այդ պահանջը, մեր կարծիքով, կարող է մեկնաբանվել կամ որպես խնդրի կարգավորում, կամ որպես փաստի արձանագրում: Եւ մեկ, եւ մյուս դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է գնալ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու մասին, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ որեւէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան համաձայնություն չտա ԼՂՀ ժողովուրդը: «Ես հուսով եմ, որ Հայաստանի նոր նախագահը կպահպանի բանակցային գործընթացի հիմքերը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |