ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամկետները Երեւան դեռեւս ճշտվում են 9 հունվարի 2008 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամկետները Երեւան դեռեւս ճշտվում են: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այցելությունը կարող է կայանալ հունվարին, սակայն հայկական կողմը համանախագհներին տեղյակ է պահել, որ ավելի վաղ նշված ժամկետները Հայաստանին ձեռնտու չեն: «Մենք տեղեկացրել ենք միջնորդներին, եւ նրանք դեռ չեն պատասխանել: Սակայն ես կարծում եմ, որ որոշում կգտնվի. համանախագահները կարող են ժամանել Ադրբեջան, ապա մեկնել եւ հետո այցելել Հայաստան: Դեռեւս բանակցություններ են ընթանում»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |