Թումոցիները բրոնզե մեդալ են նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում![]() 19 հուլիսի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների թիմը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում: Վաշինգթոնում կայացած Խաղերին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից։ Թումոցիները զիջել են միայն Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։ Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաներին: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը: Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |