ԵԽԽՎ. Հարավային Կովկասում նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա11 հունվարի 2008 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը գտնում է, որ այս պահի դրությամբ Հարավային Կովկասում անհայտ կորած քաղաքացիների հարցերով նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հաղորդել են ԵԽԽՎ օրենսդիր հարցերի կոմիտեում: Ինչպես պարզաբանել են կոմիտեում, այն բանից հետո, երբ նախկին զեկուցող հոլանդացի խորհրդարանական Լեո Պլատվոետը ներկայացրել է իր զեկույցը ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ընդունվել է եւ ներկայումս նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա: Այն բանից հետո, երբ զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ուղղվել է ԵԽԽՎ նախարարների կոմիտե: Միգրացիայի կոմիտեն կոչ է արել Նախարարների կոմիտեին գնահատել զեկույցը եւ հետագա գործունեությունը: Անցել է արդեն մի քանի ամիս, սակայն հարցն անորոշ է մնում: Ինչպես պարզաբանել է աղբյուրը, դա տեւական գործընթաց է: «Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կպատասխանի Նախարարների կոմիտեն: Նրա պահանջով կարող է նշանակվել նոր զեկուցող, կամ գրվել նոր զեկույց, եթե պահանջվի», հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |