Թուրքիան նորից ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը12 հունվարի 2008 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում: Հարվածը կատարվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ջոկատների հնարավոր հենակետերի ուղղությամբ: Թուրքիան մեղադրում է Իրաքի հյուսիսի առանձին լեռնային շրջաններում կենտրոնացած Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայիններին Թուրքիայի տարածք արտագրոհներ կատարելու եւ թուրք զինվորականների վրա հարձակվելու մեջ: Միայն վերջին ամիսներին քուրդ ապստամբների մի շարք հարձակումների արդյունքում տասնյակ թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել, գրում է ՌԲԿ-ն: Այդ կապակցությամբ, թուրքական հրամանատարությունը որոշում է կայացրել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում: Առաջին նման հարվածը հասցրեցին Թուրքիայի ցամաքային զորքերը դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 22-ին Թուրքիան սկսեց օդային հարվածներ հասցնել քուրդ գրոհայինների ենթադրական հենակետերի ուղղությամբ` Թուրքիայի սահմանակից Հյուսիսային Իրաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |