Չեմպիոնների միջազգային գավաթ. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել![]() 21 հուլիսի 2017 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան Հյուսթոն քաղաքում: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր): Երկրորդ կեսի 63-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել է, գրում է Ա1+-ը: Խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |