ԱԳՆ. Թուրքիայում և Հունաստանում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան![]() 21 հուլիսի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն: Հուլիսի լույս 21-ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյյան ծովում: Մագնիտուդը կազմել է 6.7: Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի և Հունաստանի ափեր մոտ էր, Կոս կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: «Նախնական տվյալներով Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում: Երկրաշարժի հետևանքով կան լուրջ ավերածություններ, իսկ որոշ ափամերձ շրջաններ անցել են ջրի տակ: Ամենից շատ տուժել են հին շենքերը: Փրկարարներին օգնության է եկել բանակը: Զննվում են տները տուժածներին հայտնաբերելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |