Գիտնականներ. Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում է կյանքը![]() 21 հուլիսի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի և գերմանացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք չեն ծխում և ճարպակալություն չունեն, ինչպես նաև չափավոր են ալկոհոլ օգտագործում, միջինը 7 տարով երկարացնում են իրենց կյանքը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Health Affairs ամսագրում: Նման եզրակացության են եկել հեղինակները՝ վերլուծելով 50-89 տարեկան 14.000 ամերիկացիների վերաբերյալ վիճակահանությունը, որոնք միջինը 4-5 տարի երկար են ապրել, քան ԱՄՆ բնակչության մեծ մասը: Փորձագետները նշում են, որ կյանքի տևողության և որակի վրա 3 հիմնական գործոն է ազդում՝ ճարպակալությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, որոնց ազդեցությունը սակայն համարժեք չէ: Ճարպակալությունն ավելի շատ կապված է վաղ հաշմանդամության, ծխելը՝ վաղ մահացության, ալկոհոլի չարաշահումը՝ կյանքի տևողության կրճատման և առողջության կտրուկ վատթարացման հետ, գրում է Lenta.ru-ն Մաքս Պլանկի անվան ընկերակցության վրա հղումով: Տղամարդիկ, որոնք չեն ծխել և ավելորդ քաշ չեն ունեցել, միջինը 11 տարի երկար են ապրել մյուսներից: Կանանց դեպքում կյանքի տևողությունն ավելացել է 12 տարով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |