Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո![]() 21 հուլիսի 2017 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի համերգային շրջագայությունը, չնայած խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ինքնասպանությանը, չի չեղարկվի, հայտնում է TMZ-ն: Ինքնասպան է եղել Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը: Հուլիսի 20-ին նրան մահացած են գտել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող նրա տանը: Քննիչները կարծում են, որ 41-ամյա երաժիշտը ինքնասպան է եղել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում: Աղբյուրն ասել է, որ չնայած ողբերգությանը, խումբը չի չեղարկել նախապես ծրագրված համերգային շրջագայությունը և կսկսի այն հուլիսի 27-ին ամերիկյան Մեսնֆիլդից: Շրջագայությունը կավարտվի աշնանը Ճապոնիայում: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել է Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |