Allianz Group-ը շահագրգռված է ՀՀ միջոցով երրորդ երկրների շուկաներ դուրս գալու հարցում![]() 21 հուլիսի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Allianz Group («Ալիանս Գրուպ») գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հետ ապահովագրության ոլորտում: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսան: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Allianz Group-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում: Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |