Պաղեստինը սառեցնում է բոլոր շփումներն Իսրայելի հետ![]() 22 հուլիսի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: Այդ հայտարարությունն արվել է հուլիսի 21-ին ինքնավարության ղեկավարության արտահերթ խորհրդակցությունից հետո: Ըստ Մահմուդ Աբբասի, որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի չեղարկել անվտանգության միջոցները Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, գրում է Deutsche Welle-ն: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: «Քանի որ հատվել է կարմիր գիծն ու Տաճարի լեռան վրա ինքնաձիք զենք է կիրառվել, անհրաժեշտ է փոխել անվտանգության կանոնները»,-ասել էր Իսրայելի հեռուստատեսությամբ Իսրայելի ներքին գործերի նախարար Գիլադ Էրդանը: Չնայած, իսրայելցի ոստիկանները սահմանափակվել են առանձին ստուգումներով, Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր: Արևելյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին բախումների հետևանքով զոհվել է 3 պաղեստինցի, 400-ը՝ վիրավորվել է, մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |