ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել![]() 22 հուլիսի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ ենթադրող օրինագիծը կարող է ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի վերջին օրը: «Ակնկալում եմ, որ մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը կընդունենք հաջորդ շաբաթ»,-ասել է իրազեկ աղբյուրը Կոնգրեսում: Հունիսի 18-ին Politico թերթը ԱՄՆ նախագահի աշխատակազմում աղբյուրի վրա հղումով գրել էր, որ Սպիտակ տունը մտադիր է դրդել հանրապետականներին օրինագծում նոր պատժամիջոցների վերաբերյալ ուղղումներ անել, որոնք շահավետ կլինեն Թրամփի վարչակազմին: Հունիսի 14-ին 98 սենատոր 100-ից քվեարկել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնման օգտին: Եթե հաստատեն փաստաթուղթը, ամերիկյան ընկերություններն ու մասնավոր անձինք չեն կարողանա վարկավորել ռուսական բանկերն ավելի քան 14 օրով: Առաջարկվում է նաև սահմանափակել նավթագազային հատվածի ռուսական ընկերությունների ֆինանսավորումը: Բացի այդ, փաստաթուղթը սահմանափակում է պատժամիջոցները չեղարկելու նախագահի իրավունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |