Հակառակորդը կրակել է Տավուշի Բարեկամավանի ուղղությամբ![]() 22 հուլիսի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին՝ ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ է հնչել, գրում է Panorama.am-ը: «Տուժածներ չկան, նյութական վնասներ ևս չենք ունեցել», - հայտնել է նա՝ հավելելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ առաջին անգամ էր նման կրակոցներ հնչում: Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել, իսկ վնասի չափերը մեծ չէին՝ մի քանի տանիք է վնասվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |