ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների արդյունքները: Նախարար Օսկանյանը համանախագահներին փոխանցեց ՀՀ մոտեցումները 2007թ. նոյեմբերին Մադրիդում համանախագահների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ:
 Ուշագրավ
---