Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն

Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Երևանում Linkin Park խմբի ինքնասպան եղած մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի հիշատակին 2 միջոցառում կանցկացվի։

Հուլիսի 29-ին LOFT կենտրոնում տեղի կունենա Բենինգթոնի հիշատակին ակուստիկ համերգ։ Alternativ խումբը Linkin Park-ի սիրված երգերի քավերներ կկատարի։ Համերգը կսկսվի ժամը 20:00-ին։

Երկրորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Էօն» ժամանցի կենտրոնում: Խմբի երկրպագուները կհավաքվեն՝ զրուցելու խմբի ու Բենինգթոնի, LP-ի երգերի և թողած երաժշտական ժառանգության մասին։

Բենինգթոնն ինքնասպան է եղել հուլիսի 20-ին Լոս Անջելեսում։ Երաժիշտը 41 տարեկան էր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---