Իսրայելը Տաճարի լեռան մուտքի մետաղաորսիչները կփոխարինի տեսախցիկներով25 հուլիսի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաքաղաքակաան կաբինետը որոշել է Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղաորսիչ սարքերը փոխարինել տեսախցիկներով, քանի որ դա արաբների զանգվածային բողոքների պատճառ է դարձել: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վարչակազմը: Մետաղաորսիչ սարքերը կփոխարինվեն տեսախցիկներով, որոնք արդեն իսկ տեղադրվել են մահմեդականների սրբավայր համարվող այդ վայրում, որտեղ հին հրեական սրբավայրի ավերակների տեղում կառուցվել են մահմեդականների Ալ Աքսա և Կուբբաթ աս Սահրա մզկիթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ասվում է փաստաթղթում, մինչ այս ծրագրի իրագործումը ոստիկանությունը կհզորացնի իր ստորաբաժանումները անհրաժեշտ լրացուցիչ գործողությունների համար, եթե հարկ լինի ապահովել այցելուների անվտանգությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, տեսախցիկները կարող են տարբերակել անձը, ի հայտ բերել կասկածելի վարքը՝ ներառյալ զենք ու պայթուցիկ ներս տանելու փորձերը: Արաբների արձագանքը դեռ հայտնի չէ: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: Ընթերցեք նաև. Պաղեստինը սառեցնում է բոլոր շփումներն Իսրայելի հետ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |