ՀՀ-ն կարող է օգնություն ստանալ ԱՄՆ-ից սիրիահայերի համար![]() 25 հուլիսի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն ընդունել է «Պետական, արտասահմանյան գործողությունների և դրանց հետ կապված ծրագրերի» (SFOPS) գծով 2018-ի հատկացումների մասին օրինագիծը: Ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ն SFOPS շրջանակում 47,4 մլրդ դոլարի աջակցություն կցուցաբերի այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականների, հայտնում է Rusarminfo-ն: Նախատեսվում է նաև ավելացնել օգնությունը Սիրիայի և հարևան երկրների քրիստոնյա փոքրամասնությանը: Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է փաստաթղթի ընդունումը՝ նշելով, որ Սիրիայի հայ բնակչությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենախոցելի կրոնական փոքրամասնություններից մեկը, իսկ աշխարհի տարբեր երկրներ տեղափոխված սիրիահայերը մինչ օրս օգնության կարիք ունեն: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել մոտ 22.000 սիրիահայ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |