ՌԵՈՒ-ն շահել է «Հայկական երկաթուղու» կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթը16 հունվարի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ընկերությունը շահել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթի 30 տարի ժամկետով` եւս 20 տարով այն երկարացնելու իրավունքով: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԵՈՒ-ն մնացել է մրցույթի միակ մասնակիցը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթում: Հնդկական RITES ընկերությունը, որը նույնպես նախնական որակավորում էր անցել, հրաժարվել է մասնակցել մրցույթին: Ընդամենը ՌԵՈՒ-ն մտադիր է ներդնել 570 մլն դոլար, որից 230 միլիոնը կներդրվի առաջին հինգ տարիների ընթացքում: Այդ միջոցները կուղղվեն ընկերության արդիականացմանը, վերանորոգմանն ու շարժակազմերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ` ենթակառուցվածքների զարգացմանը, հաղորդում է Լենտա.ռու-ն: «Հայկական երկաթուղուն» է պատկանում երկրի ողջ երկաթուղային կառուցվածքը եւ շարժակազմերի ու լոկոմոտիվների մեծ մասը: 2007 թվականի արդյունքներով հայկական ընկերության մաքուր եկամուտը կազմել է շուրջ մեկ միլիոն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |