Եվրասիական բանկն առաջարկում է հաշվարկային դրամական միավոր ստեղծել ԵՏՄ համար![]() 26 հուլիսի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկն (ԵԶԲ) առաջարկել է ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերին ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր Եվրոպայում 1979-1998-ին շրջանառվող էքյուի նմանությամբ: Այդ մասին հայտնել է ԵԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը: «Մի շարք գործիքներ կան, որոնք մենք առաջարկում ենք քննարկել հիմնականում հեռանկարի համար: Օրինակ, հաշվարկային տարածաշրջանային դրամական միավոր՝ խոսքը ոչ թե միասնական արժույթի մասին է, այլ մի գործիքի, որն ավելի դյուրին է դարձնում փոխադարձ հաշվարկները»,-ասել է Վինոկուրովը: Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Ղազախստանը, սակայն, ըստ Վինոկուրովի, դեռ բազում հարցեր են մնում կապված ֆինանսական շուկայի, էմիսիայի և դրամաշրջանառության վերահսկման տեսակետից: «Մենք սկսում ենք այդ մասին մտածել, բայց դեռևս շատ հարցեր կան»,-ասել է նա: «Տարածաշրջանային դրամական միավորն առաջին հերթին հարկավոր է առևտրային հոսքերը սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսի ճանապարհի հաշվարկային միավորը», -ասել է նա: ԵՏՀ ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանն իր հերթին ասել է, որ խոսքն այլ երկրների ֆինանսական տեխնոլոգիաները նմանակելու մասին չէ: Իսկ ԵՏՀ-ին մոտ աղբյուրը հայտնել է, որ ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերը պատրաստ են քննարկել առաջարկը, մինչդեռ, ըստ նրա, ՌԴ ԿԲ-ն հակված է որպես միասնական միավոր ռուբլին ընդունել: 2016-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը, երբ անդամ երկրների տնտեսությունների մակարդակը քիչ թե շատ հավասարվի: 2017-ի ապրիլինԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարեց, որ միասնական արժույթն աղետալի կլինի ԵՏՄ համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |