Քոչարյանի եւ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակագրական սահմանափակում չկա ԵԱՀԿ ՄԽ առաջարկություններին հավանություն տալու համար17 հունվարի 2008 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա այցելությունը նախաձեռնվել է, որպեսզի լսեն երկու երկրների նախագահների պատասխանները ԵԱՀԿ ՄԽ մադրիդյան առաջարկություններին, որոնք փոխանցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջոցով»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակային սահմանափակում չի դրվել: «ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես գիտեք, եղել է նաեւ Ստեփանակերտում եւ լսել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարծիքը: Մենք դա շատ կարեւոր ենք համարում, քանի որ, վերջիվերջո, որոշվում է այդ ժողովրդի ճակատագիրը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն նշել է, որ ներկայացված փաստաթուղթը բոլորից լավագույնն է: «Դրանում հաշվի են առնվում բոլոր կողմերի ցանկությունները եւ հակամարտության կողմերից ոչ մեկին առավելություն չի տրվել: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնվեն հիմնային սկզբունքների հետ, ապա այդ ժամանակ մենք կարող ենք աշխատանք սկսել համաձայնագրի հիմնական տեքստի ուղղությամբ, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասել է Ֆասիեն: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս անգամ ոչ մի միջանկյալ համաձայնագիր չի լինի: «Մենք ներկայացրել ենք կարգավորման հիմնային սկզբունքները, որոնց հետ կհամաձայնվեն կամ չեն համաձայնվի բոլոր նախագահները: Հիմնական աշխատանքը սկսկվելու է դրանց հաստատումից հետո»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |