Ռուսաստանը թույլ չի տա, որ Կոսովոն անդամակցի ՄԱԿ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը զգուշացրել է Կոսովոյի առաջնորդներին, որ եթե նրանք այնուամենայնիվ գնան անկախության հռչակմանը, տարածաշրջանը չի կարողանա հավակնել ՄԱԿ-ի, կամ այլ միջազգային կազմակերպության անդամակցությանը: Այդ մասին հաղորդել է Assosiated Press-ը:



Հունվարի 17-ին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Կոսովոյի խնդրի քննարկման վրա: Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Կոսովոյի ալբանական փոքրամասնության առաջնորդները մտադիր են հայտարարել իրենց անկախության մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---