Հայոց բանակը պատրաստ է դիմագրավելու Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի18 հունվարի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայոց բանակը պատրաստ է դիմագրավելու Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւը ստիպված է լինելու պատասխան տալ իր անհիմն հայտարարությունների համար: «Եթե ցանկանում է եւս 2 միլիոն գաղթական ունենալ, ապա նա կստանա նրանց Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում»,- նշել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարըՀիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հայտարարել է, որ «պատերազմը Հայաստանի դեմ ավարտված չէ»: «Հայաստանը չի հաղթել: Պատերազմն ավարտված չէ: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը «երբեք անկախ չի լինի, նույն դիրքորոշումն են պաշտպանում նաեւ միջազգային միջնորդները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |