ՀՀ նախագահի պաշտոնի համար գրանցվել է 9 թեկնածու18 հունվարի 2008 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է իննը թեկնածուների, ովքեր մասնակցելու են ՀՀ նախագահական ընտրություններին: Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԼՄ-հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008 թվականի փետրվարի 19-ին, նախընտրական արշավը անցնելու է հունվարի 21-ից փետրվարի 17 ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |