ԱՄՆ Սենատը հաստատել է ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը![]() 28 հուլիսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Նշվում է, որ օրինագծի ընդունման օգտին է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ միայն 2-ը: Օրենքը կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որը վետոյի իրավունք ունի: Ավելի վաղ աղբյուրները ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, թե ի պատասխան ինչ քայլեր է ձեռնարկելու Մոսկվան՝ դա հավանաբար կլինի մի շարք ամերիկացի դիվանագետների արտաքսումը և ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակի սահմանափակումը: Նշվում էր նաև, որ քննարկվում է ոչ սիմետրիկ քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ Կրեմլում վաղաժամ են համարում Մոսկվայի արձագանքի մասին խոսելը: «Սպասենք մինչև օրինագիծը ստորագրվի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |