Թուրք զինվորականները հրապարակել են Իրաքի հյուսիսում անցկացված գործողության արդյունքները21 հունվարի 2008 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Թուրք զինվորականները հրապարակել են Իրաքի հյուսիսում հունվարի 15-ին անցկացված գործողության արդյունքները: «Թուրքական ավիացիան ոչնչացրել է քուրդ գրոհայինների շուրջ 60 ռազմական օբյեկտ»,-ասվում է թուրքական գլխավոր շտաբի վեբ-կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքերով, թուրք զինվորականները օդային հարվածներ են հասցրել քուրդ անջատողականների Հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում գտնվող հենակետերին: «Գործողության ընթացքում ոչնչացվել են կապի օբյեկտներ, գրոհայինների պատրաստման կետեր, ձմեռային ապաստարաններ, զենքի եւ զինամթերքի պահեստներ»,-ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հյուսիսային Իրաքի շրջանում թուրքական օդային հարձակումների արդյունքում ոչնչացվել էին շուրջ 200 քուրդ անջատողականներ: Թուրք զինվորականների տվյալներով, Հյուսիսային Իրաքում են կենտրոնացած շուրջ 3,5 հազար գրոհայիններ: Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել ռազմական գործողություն անց կացնել Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ, որոնք զինված հարձակումներ են կատարում թուրքական տարածքների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |