Անուշ Էլբակյանը երկրորդ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել![]() 29 հուլիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Boston Globe-ի տեսանյութերի և պրոդյուսերական բաժնի ղեկավար, պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանն արժանացել է ամերիկյան Հեռուստատեսության ազգային ակադեմիայի «Էմմի» մրցանակին Societal Concerns Program/Special (հասարակական թեմաներով հեռուստահաղորդումներ) անվանակարգում: Էլբակյանը մրցանակը ստացել է Spotlight Investigation: Private Schools, Painful Secrets («Մասնավոր դպրոցներ. ցավոտ գաղտնիքներ») ֆիլմի համար, որի պրոդյուսերն է նա հանդիսանում, հայտնում է Asbarez-ը: Փաստագրական ֆիլմը պատմում է հարյուրավոր աշակերտների պատմությունը, որոնք տևական լռությունից հետո պատմել են աշխատակիցների սեռական ոտնձգությունների մասին Նոր Անգլիայի գիշերօթիկ դպրոցներում: 2016-ին Էլբակյանը «Էմմի» է ստացել «Մեկ օր Լեոյի կյանքից» կարճամետրաժ ֆիլմի համար: Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը տուժել է հրդեհից, հետո կյանքի վերադարձել հոգածության և խնամքի շնորհիվ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |