ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ21 հունվարի 2008 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Թբիլիսիում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոյի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շոշափվեցին ՀՀ նախագահական ընտրություններին, մասնավորապես ԵԱՀԿ կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ նախարար Օսկանյանը քննարկեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման ընթացքը եւ տարվա երկրորդ կեսին նորացված ԱԳԳԾ մշակման հեռանկարները: Կողմերը դրական գնահատեցին վերջին շրջանում ակտիվ քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Ռ. Սիմոնսը ներկայացրեց նաեւ ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային հարցերը եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը ԱՊՀ տարածաշրջանի գործընկերների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում էր Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |